Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ իր թիմի ֆուտբոլիստների՝ վերջին շրջանում կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելը հաճոյախոսություն է «Արսենալ»-ի համար:
Վերջին տարվա ընթացքում լոնդոնյան ակումբից «Բարսելոնա» են տեղափոխվել թիմի հենասյուներից երկուսը՝ Ֆաբրեգասն ու Ալեքսանդր Սոնգը: Այս ցուցակին կարող ենք ավելացնել նաև Թիերի Անրիի ու Ալեքսանդր Գլեբի տեղափոխությունները: Վերջինս շարունակում է բնակվել Կատալոնիայում:
Չնայած թիմի ֆուտբոլիստների պակասելուն՝ «Արսենալ»-ի մարզիչը սրա մեջ լավն էլ է տեսնում. այն, որ իր թիմի խաղացողները համապատասխանում են կատալոնական ակումբի խաղաոճին, որը շատերն են համարում իդեալական:
«Այն փաստը, որ վերջին շրջանում «Բարսելոնա»-ն շատ հաճախ է գնում մեր ֆուտբոլիստների տրանսֆերները, հաճոյախոսություն է մեզ համար: Դա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստները համապատասխանում են նրանց խաղաոճին»,- ասել է Վենգերը:








































