Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն դարձել է Golden foot ամենամյա հանդիսության մրցանակակիր: Մրցանակաբաշխության ժամանակ առանձնացվում են 29 տարեկանից մեծ ֆուտբոլիստների հաջողությունները: Այս մասին տեղեկացնում է Lancenet-ը:
Մրցանակաբաշխության սկիզբը դրվել է 2003 թվականին` Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդի հրամանով: Պարգևը հանձնվում է ինտերնետային քվեարկության արդյունքում: 10 թեկնածուներին ընտրում է մասնագիտացված խորհուրդը:
Հաղթողն իր ոտնահետքն է թողնում Champions Promenade փառքի պուրակում: Պելեն կդառնա իր մարզական կարիերան ավարտած առաջին ֆուտբոլիստը, ով արժանացել է այդ մրցանակին:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին` Մոնակոյում:








































