«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նախատեսում է մի շարք շահավետ գործարքներ կնքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ակումբը ցանկանում է հրաժարվել պորտուգալացի կիսապաշտպան Նանիի ծառայություններից, իսկ ստացված գումարով իրագործել իր վաղեմի տրանսֆերային ծրագիրը` գնել «Էվերթոն»-ի ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսի իրավունքները:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` Նանիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու բանակցությունները փակուղի են մտել, իսկ ինքը` Նանին, կարող էր «Զենիթ» տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը:





































