Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հանդիպում է ունեցել Սվանեթի շրջանի բնակիչների հետ և նրանց հորդորել է հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քվեն տալ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին.
«Պետք է հիշել, որ ամեն ընտրություն ունի իր գինը: Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 1-ին: Ոչ ոք և ոչ մի հարցում ձեզ չի հարկադրում: Միակ բանը, որ ես ձեզանից խնդրում եմ, մեզ հնարավորություն տալն է՝ սկսած գործն իր ավարտին հասցնելու համար: Յուրաքանչյուր ընտրական գործընթաց ունի իր գինը: Դուք քաջատեղյակ եք, որ ինձ ոչինչ անհրաժեշտ չէ: Չնայած մեր կատարած վիթխարի աշխատանքին՝ դեռ շատ անելիքներ կան»:









































