ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան իր մեկնարկային հանդիպումը կանցկացնի փարիզյան ակումբի կազմում` Չեմպիոնների Լիգայի շրջանակներում հաջորդ շաբաթ կայանալիք Կիևի «Դինամո»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Ուկրաինական թիմի հետ հանդիպմանը կմասնակցի նաև ՊՍԺ-ի մեկ այլ նորեկ` Գրեգորի Վան դեր Վիլը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիլվան չի մասնակցի «Տուլուզա»-ի հետ փարիզյան ակումբի առաջիկա հանդիպմանը:









































