«Միլան»-ի հարձակվող Ջամպաոլո Պացինին իր կարծիքն է հայտնել նոր ակումբում առաջին ելույթների մասին:
«Երջանիկ եմ: «Բոլոնյա»-ի հետ հանդիպմանն իմ հեղինակած հեթ-տրիկը մեծ նշանակություն ուներ ինձ համար: Դրան հետևեց հավաքականում հանդես գալու հրավերը: Ծնկի հետ կապված փոքր-ինչ խնդիրներ ունեի: Մի քանի օր հանգստից հետո ես ապաքինվել եմ:
«Միլան»-ը միշտ պետք է ձգտի հաղթանակի: Մենք պետք է կարողանանք բարձր արդյունքներ գրանցել: Շաբաթ մենք խաղալու ենք «Ատալանտա»-ի հետ: Եթե ես ևս 1 գոլ կարողանամ հեղինակել, շատ լավ կլինի: Սակայն ավելի կաևոր է, որ մենք 3 միավոր վաստակենք»,- ասել է Պացինին:










































