YouTube-ը հրաժարվել է հեռացնել Մուհամմեդ մարգարեի մասին ֆիլմը, որի պատճառով ԱՄՆ-ի դեսպանատունը մի շարք հարձակումների թիրախ է դարձել Թունիսում, Եմենում, Եգիպտոսում, Լիբիայում: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
«Այդ տեսանյութը, որը լայն մատչում ունի համացանցում, կմնա YouTube-ում, սակայն կապված Լիբիայում ու Եգիպտոսում լարված իրավիճակի հետ` մենք ժամանակավորապես դադարեցրել ենք այդ տեսանյութի մատչումը տվյալ երկրների օգտատերերի համար»,- ասվում է Google ընկերության հաշվետվության մեջ, որը YouTube-ի սեփականատերն է:
Ֆիլմի 14 րոպեանոց թրեյլերը, որտեղ, իբր, Մուհամմեդ մարգարեն հանդես է գալիս ոչ պատշաճ տեսքով, հուզումներ էր առաջացրել արաբական աշխարհում:
Ֆիլմի հեղինակը Կալիֆոռնիայի ինչ-որ բնակիչ է, որն ունի հրեական արմատներ ու իրեն անվանում է Սեմ Բեսիլ: Ֆիլմի պրոդյուսեր է համարվում ամերիկացի հայտնի պաստոր Թերի Ջոնսը:









































