Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ:
ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները` ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ:
Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին եւ ոչ ազգային ֆեդերացիաներին: