BBC-ի փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը մտադիր է այսօր հրապարակել իր դիրքորոշումն Իրանում ուրանի հարստացման ձեռնարկությունների վերաբերյալ, որոնք անհանգստություն են առաջացնում փորձագետների շրջանում:
Նախնական տվյալներով՝ բանաձևի տեքստում նշված է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան միաձայն անհանգստություն են հայտնում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Բացի այդ, նշվում է, որ ներկայումս Իսրայելում դադարել են քննարկել Իրանի վրա հարձակվելու հարցը: Իրանն իր հերթին շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:










































