ԱՄՆ-ում Մինեսոտի Black Bear Casino Resort խաղատունը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ պատրաստելով երեք մետր տրամագծով և ավելի քան մեկ տոննա քաշով բեկոնով չիսբուրգեր:
Այդ բուրգերի պատրաստման համար ծախսվել է 27 կգ բեկոն, ավելի քան 22 կգ սալաթի տերևներ և նույնքան սոխի օղակներ, ինչպես նաև 18 կգ թթու դրած վարուգ և պանիր, հայտնում է Kedem:
Սուպերբուրգերի պատրաստումը տևել է չորս ժամ, իսկ խմորը շրջելու համար կռունկ է պահանջվել:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռոբերտսոնը հաստատել է սահմանված ռեկորդը, ինչպես նաև հայտնել է, որ չիսբուրգերը շատ համեղ է ստացվել:









































