Իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերոն արձագանքել է իր հայրենակցի՝ համաշխարհային թենիսը թողնելու վերաբերյալ որոշմանը: Նշենք, որ Խուան-Կառլոս Ֆերերոն, որպես թենիսիստ, փետրվար ամսին որոշել է ավարտել իր միջազգային կարիերան:
«Շնորհակալ եմ Խուան-Կառլոս Ֆերերոյին, որ այդքան տարիներ է հատկացրել թենիսին: Իմ լավագույն ընկերներից մեկը: Մենք կկարոտենք նրան: Ֆերերոն հասցրեց դառնալ Իսպանիայի ուժեղագույններից մեկը: Դրանից բացի՝ նա գերազանց մարդ է, նույնիսկ ավելի լավն է, քան որպես խաղացող»,- Twitter-ի իր էջում գրել է Ֆերերը:




































