Գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չարը բողոքարկել է ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտի արդյունքները: Հիշեցնենք, որը Չարը պարտություն է կրել տեխնիկական նոկաուտի ենթարկվելով:
27-ամյա բռնցքամարտիկի մենեջերների կարծիքով` խախտվել է մենամարտից առաջ բռնցքամարտիկների միջև կնքված կանոններից մեկը. բժշկի հետ խորհրդակցելու համար մրցավարը մոտեցել է ոչ թե կապույտ անկյանը, որտեղ գտնվում էր Չարի բժիշկը, այլ՝ կարմիրին, որտեղ Կլիչկոյի թիմն էր:
«Ակնհայտ է, որ տեղի է ունեցել կանոնների խախտում: Պաշտոնական կանոնները հայտնի էին: Երկու թիմերն էլ մենամարտից մեկ օր առաջ հանդիպում են անցկացրել»,- հայտնել է գերմանացի բռնցքամարտիկի շահերը ներկայացնող պրոմոութերական ընկերության ղեկավարը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Գերմանիայի ֆեդերացիայի նախագահի կարծիքով` բողոքարկման բավարարման հնարավորությունը քիչ հավանական է, քանի որ կանոնների խախտում տեղի չի ունեցել: