Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության օդանավով Երևանից Սիրիայի Հալեպ քաղաք մեկնած մեր հայրենակիցները Սիրիայի ազատբանակայինների կրակահերթերի թիրախ են դարձել:
Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Նա տեղեկացրեց, որ Հալեպի օդանավակայանից երկրորդ ճանապարհով Հալեպ ուղևորվելիս կրակի տակ են հայտնվել: Ըստ Տիգրան Բալայանի՝ սպանվել է 4, վիրավորվել՝ 10 հայ:
Ներկայացնում ենք երեկ երեկոյան կրակահերթի զոհ դարձած հայերի անունները՝ Հարութ Սուլավյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և Մեսրոպ Աճեմյան: