Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն ճանաչվել է աշխարհի առաջնությունների որակավորման փուլերում կայացած խաղերի Եվրոպայի լավագույն ռմբարկու: ՖԻՖԱ-ի տվյալների համաձայն` ուկրաինացին մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական փուլի 37 խաղերի և հեղինակել 26 գոլ:
Հիշեցնենք, որ ընտրական փուլի հանդիպումներում առաջին գոլը Շևչենկոն խփել է 1997 թվականի ապրիլին, իսկ վերջինը` 2009 թվականի հոկտեմբերին:
Նշենք, որ այլ գոտիներում աշխարհի առաջնությունների որակավորման փուլերում ՖԻՖԱ-ն լավագույն ռմբարկու է ճանաչել իրանցի ֆուտբոլիստ Ալի Դաեիին (35 գոլ), հոնդուրասցի Կառլոս Պավոնին (25 գոլ), արգենտինացի Էրնան Կրեսպոյին (19 գոլ), նորզելանդացի` 40-ամյա վետերան Վոեն Կովենիին (18 գոլ), Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվող Մումունի Դագանին (18 գոլ):









































