Ստամբուլի 2012 թվականի շախմատային օլիմպիադայի վերջին տուրը շարունակվում է:
Տղամարդկանց մրցապայքարում Չինաստանի հավաքականը չկարողացավ կոտրել Ուկրաինայի ներկայացուցիչների դիմադրությունը: Մրցավեճն ավարտվեց 3:1 հաշվով:
Հիշեցնենք, որ 10-րդ տուրից հետո Չինաստանի, Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վաստակել էին 17-ական միավոր: Մեր ընտրանուն գերազանցում էին միայն չինացիները` լրացուցիչ ցուցանիշներով:
Հայաստան – Հունգարիա մրցապայքարում հաշիվն առայժմ հավասար է` 1:1:









































