Քիմ Քարդաշյանը Twitter միկրոբլոգների ցանցում ունի 16 միլիոն երկրպագու, նույնքան են նաև նրա քննադատները: Նա շատ հայտնի է, բայց կոնկրետ ինչի՞ համար: Քիմի կարծիքով`դերասանությունն ու երգեցողությունը տաղանդավոր լինելու միակ նախադրյալները չեն:
Քարդաշյանը դիմահարդարման սրահում է, անընդհատ հեռախոսով թուիթներ է զետեղում իր միկրոբլոգում, այնուհետև իր տեսքին հետևում հայելու մեջ: Քարդաշյանի էության վերլուծության համար նրա հետքերով Լոս Անջելեսի ստուդիայի գեղեցկության սրահում է The Guardian -ի թղթակիցը:
31-ամյա Քարդաշյանը ԱՄՆ-ում հայտնի Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղն է, որը մեծ ճանաչում է ձեռք բերել 2007 թվականին` դառնալով մշակութային «ախտանիշ»: Վերջերս նա հանրահայտ է դարձել նաև Մեծ Բրիտանիայում:
Ներկայում եթերում է Keeping Up With The Kardashians-ի 7-րդ եթերաշրջանը: Այն ժամանցային է, ոմանք դրա մասին կարող են գանգատվել` ասելով, թե դա կրկնվող է և հիմարություն է:
Թվում է` Twitter-ն ազդեցության անհուսալի միջոց է, սակայն Քարդաշյանն ունի 16 միլիոն երկրպագու` այդ առումով դառնալով Twitter-ում ամենաշատ երկրպագուներն ունեցող աստղերի ցուցակում 9-րդը: Իր երկու քույրերի` Քլոյի և Քորթնիի հետ նա ղեկավարում է Dash հագուստի խանութների ցանցը, Լաս Վեգասում գտնվող Kardashian Khaos նորաձևության սրահը:
Քարդաշյանին ատողների կարծիքով` Քիմի աստղային գագաթնակետը դարձավ բազմամիլիոնանոց հարսանիքն ու 72-օրյա ամուսնությունից հետո բաժանումը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից: Այդ ամենը դիտարկվեց որպես շոուի խթանման PR: Նա զայրացնում է տղամարդ դերասաններին: Նրան ապուշ են անվանել Ջոն Հեմն ու Դենիել Քրեյգը: Չնայած քննադատություններին` Քարդաշյանի ոգին անկոտրում է:
«Զարմանում եմ, երբ մարդիկ խոսում են, թե ինչով եմ ես հայտնի: Ես ունեմ հեռուստաշոու, որն ավելի բազմասերիանոց է, քան I Love Lucy շոուն: Ես ավելի երկար եմ եթերում եղել, քան The Andy Griffith Show-ն»,- ասել է Քարդաշյանը:
– Բայց դուք դերասանական հնարք չեք ցուցաբերում, պարզապես տեսախցիկները հետևում են Ձեզ:
-Եթե այդքան հեշտ լիներ անձնական կյանքը ցուցադրելը, ապա բոլորը դա կկարողանային և կանեին:
Հարցազրույցից մեկ օր առաջ, լրագրողն այցելել է Բևեռլի Հիլզում գտնվող Dash խանութ: Այնտեղ այցելուներին թույլատրվում էր ներս մտնել մեկ առ մեկ, չնայած խանութը դատարկ էր: Պատկեր է ստեղծվում, թե խանութի մոտ հերթ է կուտակված: Այցելուների մեծ մասը ոչ թե գալիս է գնումներ կատարելու, այլ հրապուրվելու:
Շոուի հեռարձակումից ի վեր խանութը դարձել է «զբոսաշրջային ատրակցիոն», որտեղ Քիմի երկրպագուները գալիս են լուսանկարվելու: Այնտեղ որակյալ հագուստից բացի՝ վաճառվում են մատչելի հուշանվերներ` 20 դոլարով՝ հայելի, մի քանի դոլարով՝ մատիտներ, 10 դոլարով՝ ջրի շիշ` Քարդաշյան քույրերի պատկերով:
«Մեր վաճառած ջրերը մշտապես պահանջարկ ունեն: Մարդիկ հավաքում են շշերը, քանի որ դրանցից յուրաքանչյուրի վրա մեր տարբեր նկարներն են»:
Քարդաշյանն իր տիպիկ երկրպագուին նկարագրել է այսպես՝ 15-16 տարեկան, նորաձևութուն և փայլ սիրող աղջիկ:
Անկախ նրանից՝ հավանում եք Քարդաշյանի շոուն, թե ոչ, նա հիանալի բիզնես է վարում: Մինչ օրս մեկին հայտնի չէ Քարդաշյանի կողմից հեռախոսը օգնականի վրա նետելու որևէ դեպք: Եվ, այդուհանդերձ, նա մարդկանց զայրացնում է:
«Իսկապես չգիտեմ, թե ինչու եմ զայրացնում մարդկանց, ես իսկապես շատ եմ աշխատում, միայն վաղվա համար արդեն 7 պայմանավորվածություն ունեմ: Ես հագուստի հիանալի շարք ունեմ, բուրմունք եմ ներկայացնում: Կարծում եմ դերասանությունն ու երգեցողությունը տաղանդավոր լինելու միակ նախադրյալները չեն: Այնպես անել, որ մարդիկ սիրեն քեզ, դա նույնպես հմտութուն է»:
-Շատերի նման ես էլ էի կասկածամտությամբ մոտենում ռեփին, երբ այն նոր էր մուտք գործել երաժշտական ասպարեզ, նույն կերպ էլ վերաբերում են ռեալիթի շոուներին, սովորել են սերիալներին: Ռեալիթի շուոն սերիալի ժամանակակից տարբերակն է,- ասել է Քիմը:
Ինչ վերաբերում է նրա տաղանդին, Քարդաշյանը պատասխանել է. «Արջը կարող է կանգնել գնդակի վրա, նա տաղանդավոր է, սակայն ոչ հայտնի: Հասկանո՞ւմ եք՝ ինչ նկատի ունեմ»:
Հայրը` Ռոբ Քարդաշյանը, Քիմին մեքենա է նվիրել և պայմանագիր կնքել, որ խնդիրների դեպքում, ծախսերը հոգալու է դուստրն անձամբ: Դա Քիմի կարիերայի սկիզբն էր: Նա աշխատանք գտավ հագուստի խանութում, որ նրան շատ դուր եկավ: Նա սկսեց սեփական աքսեսուարների դիզայնով զբաղվել:
Քարդաշյանի խոսքով` ինքը լիբերալ հանրապետական է, սակայն չի հարում Ռոմնիի հայացքներին, քանի որ նա դեմ է միասեռական ամուսնություններին: Բոլոր ժամանակների նրա սիրելի քաղաքական գոծիչը Քենեդին է:









































