Իսպանական մամուլը գրում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռիկարդո Կառվալյուն կդադարեցնի մարզվել մադրիդյան ակումբի հետ: Այս որոշումը կայացրել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Մոտ ապագայում պորտուգալացին մարզումները կսկսի անցկացնել «Ռեալ»-ի երրորդ թիմի՝ «Կաստիլյա»-ի հետ:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն հրապարակայնորեն հայտարարել էր, որ Կառվալյուն չի մտնում իր ծրագրերի մեջ, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստը մերժել էր թուրքական «Գալաթասարայ»-ի առաջարկը:








































