ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն առանց Պեպ Գվարդիոլայի ավելի խոցելի է դարձել:
««Բարսելոնա»-ն գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում նաև առանց Պեպ Գվարդիոլայի: Չնայած այժմ նրանք այդքան էլ ագրեսիվ չեն և կենտրոնացած չեն պաշտպանողական գործողություններում: Այժմ թիմն ավելի խոցելի է թվում, քան անցած մրցաշրջաններում»,- Անչելոտիին մեջբերում է Gazzetta dello Sport-ը:








































