Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնուհի ռուսաստանցի Սվետլանա Կուլակովան կմենամարտի բռնցքամարտի երեկոյի գլխավոր` Վիտալի Կլիչկո- Մանուել Չար մենամարտից առաջ: Հիմնական մենամարտից առաջ մարզուհին կզվարճացնի հանդիսատեսին:
Կուլակովան պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 ռաունդներից բաղկացած մենամարտ կանցկացնի ուկրաինուհի Իրինա Բարտաշի հետ:
Իսկ ավելի վաղ Սվետլանան ֆոտոսեսիայի է մասնակցել. լուսանկարվել է մարզական պարբերականներից մեկի համար: