Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում ելույթների մեկնարկից առաջ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին վստահություն է հայտնել, որ թիմը հաջող հանդես կգա մրցաշարում:
«Իհարկե, ես կցանկանայի Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ: Այն, որ նախորդ մրցաշրջանում զիջեցինք «Չելսի»-ին, անչափ ցավալի էր մեզ համար: Այս տարի մենք նորից կանցնենք այդ ամենի միջով: Մարտական ենք տրամադրված, պատրաստ ենք մրցակցության:
Վիլանովան տարբերվում է Գվարդիոլայից: Սակայն նրանք խաղի նույն փիլիսոփայությունն են հետապնդում»,- Մեսսիի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:






































