Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Տիգրան Սարգսյանը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընթացքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին, Եվրամիության հետ համագործակցությանը և տարածաշրջանային այլ խնդիրների: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից

Ողջունելով դեսպաններին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը, որոնց թվում բիզնես միջավայրի բարելավմանը: Տեսնում ենք, որ վերջին տարիների մեր բարեփոխումները փուլ առ փուլ տալիս են իրենց դրական արդյունքները, մասնավորապես, դրա մասին են վկայում Համաշախարհային բանկի Doing business-ի զեկույցները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը քայլ առ քայլ բարելավում է իր բիզնես միջավայրը: Այդ մասին են վկայում նաև Մրցունակության համաշխարհային զեկույցները, որտեղ ևս մեր երկիրն արձանագրել է դիրքերի բարելավում: Չնայած այդ ամենին՝ այս ուղղությամբ դեռևս ունենք լուրջ անելիքներ»:

Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանի համար էական նշանակություն ունի Եվրամիության օժանադակությունը:

«Այսօր մենք ԵՄ-ի հետ արդյունավետ կերպով իրականացնում ենք Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները և մեր բարեփոխումների վերաբերյալ ստացել ենք մեր եվրոպացի գործընկերների դրական գնահատականները: ԵՄ-ի հետ մեկնարկել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ պաշտոնական բանակցությունները: Մենք մտադիր ենք այդ ուղղությամբ բանակցային գործընթացն ամբողջությամբ ավարտել 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և պատրաստ լինել ստորագրելու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որը մեզ համար ունի էական նշանակություն»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի այս ռազմավարությունը և բարեփոխումները հնարավորություն կտան էապես բարձրացնել մեր երկրում կյանքի որակը: «Մեր թիվ մեկ քաղաքական և տնտեսական խնդիրը միջին խավի ձևավորումն է: Ցավոք, դեռևս մեծ է մեր հասարակության բևեռվածությունը և դեռևս մեզ չի հաջողվել լուծել աղքատության խնդիրը: Ճգնաժամն էլ իր հերթին առաջինը հարված է հասցնում անապահով խավերին և մենք ստիպված ենք պետական բյուջեից ավելացնել նրանց սոցիալական հատկացումները: Այսինքն, աղքատության հաղթահարումը մեզ համար ունի էական նշանակություն: Մենք այդ ռազմավարությունն իրականացնում ենք նաև աջակցություն ցուցաբերելով Փոքր և միջին բիզնեսին՝ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ: Այդ նպատակով վարչապետի գլխավորությամբ, Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ձևավորել ենք Ազգային խորհուրդ, որտեղ էլ քննարկում ենք և փորձում գտնել առկա խնդիրների լուծումները»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Նշելով Հայաստանում ազատ մրցակցության ապահովման հարցում խնդիրների առկայությունը՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այդ հարցում ԵՄ-ի հետ համագործակցությամբ կատարվում են արմատական քայլեր: «Մեր խնդիրն է տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, թափանցիկ դարձնել պետական գործիչների գործունեությունը, հասարակությանը հասանելի դարձնել վերջիններիս եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը: Այդպիսի արմատական փոփոխություններ տարբեր իրավական նորմերի ընդունմամբ և այլ գործողություններով մենք արդեն իսկ կատարել ենք, և կարծում եմ, դրանք մեր բարեփոխումների նոր սկիզբն են»,- ընդգծել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ-ին ներկայացրել է 31 ուղղություններով բարեփոխումների նոր օրակարգը, որոնք վերաբերում են դատական մարմինների, մարդու իրավունքների բնագավառներին, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը և այլն:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանի դիտարկմանը, ըստ որի՝ Հայաստանը և Թուրքիան պետք է առաջ շարժվեն նայելով ապագային, վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները: Հույս ունեմ, որ Դուք Ձեր այդ մոտեցումը կկարողանաք տարածել Թուրքիայում, որպեսզի թուրք ժողովուրդը կիսի Ձեր տեսակետն առ այն, որ կարելի է հենց այսօր էլ, նայելով դեպի ապագան, Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պարզապես պետք է դրսևորել քաղաքական կամք: Մենք այդ քաղաքական կամքը դրսևորել ենք և ներկայումս էլ Ձեզ հաստատում ենք, որ պատրաստ ենք հենց այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր հարևանի հետ: 21-րդ դարում դիվանագիտական հարաբերություններ չունենալը մեզ տեղափոխում է մի քանի դար հետ: Եկեք դուք էլ դրսևորեք այդ բարի քաղաքական կամքը և առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատեք Հայաստանի հետ: Մենք մեր քայլը կատարել ենք, գնդակը գտնվում է ձեր դաշտում: Մեզ համար կարևոր է, որ մեր այս տեսակետը կիսում են և Եվրամիությունը, և ԱՄՆ-ը, և Ռուսաստանը:

Դուք պետք է ձեր հասարակությանը կարողանաք համոզել, որ չի կարելի միջպետական հարաբերությունները պայմանավորել ձեր բարեկամական Ադրբեջանի հետ և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Եթե մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ մենք իրոք դրա կողմնակիցն ենք, ապա ձեր հասարակություններին պետք է նախապատրաստեք այդ տեսլականին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, Հայաստանում «Կանոնակարգիչ գիլյոտին»-ի ներդրմանն ուղղված աշխատանքներին և այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում