PSA Peugeot Citroen ավտոարտադրողի բաժնետոմսերը հեռացվել են Ֆրանսիայի САС 40 բորսային ինդիկատորից: Այս մասին նշված է NYSE Euronext ֆոնդային շուկաների օպերատորի մամլո հաղորդագրության մեջ: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 24-ից:
Peugeot Citroen-ի փոխարեն САС 40-ում կներառվեն աշխարհի խոշորագույն քիմիական ընկերություններից մեկի՝ բելգիական Solvay-ի բաժնետոմսերը:
САС 40 ինդեքսում ներկայացված են Փարիզի ֆոնդային բորսաների 40 խոշորագույն ընկերությունները: Որևէ ընկերության կամ կազմակերպության բաժնետոմսերի՝ այս ինդեքսում ներկայացվելու առանցքային չափանիշ է ընկերության կապիտալիզացիան ու լիկվիդայնությունը:
Ինդեքսից բաժնետոմսերի հեռացումը տեղի է ունենում կապիտալիզացիայի անկման հետևանքով:
Peugeot Citroen-ն անցած տարեսկզբից կորցրել է իր կապիտալիզացիայի 72 տոկոսը: 2011թ. հունվարին ընկերության արժեթղթերը վաճառվում էին 32 եվրոյով, իսկ այս տարվա կեսին դրանց արժեքն ընկավ՝ հասնելով մինչև 6 եվրոյի:









































