Ուկրաինական «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի խմբի մասին: Նշենք, որ ուկրաինական ակումբը E խմբում է:
«Մեր խմբում ամենալավ ֆուտբոլը ցույց չեն տալիս ո՛չ «Չելսի»-ն, ո՛չ «Յուվենտուս»-ը, այլ մենք: Այդ երկու թիմերը խաղում են ամենաուժեղ առաջնություններում, բայց մեր խաղն առավելապես ավելի հետաքրքիր ու տպավորիչ է: Հաղթանակի քաղց ունենք. ուզում ենք հաղթել նախորդ տարվա ձախողումից հետո: Դրան հասնելու համար մենք ունենք ամեն ինչ»,- Sport.ro-ն մեջբերում է Լուչեսկուի խոսքերը:







































