Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպման հայկական սեկտորի տոմսերը կարող են ձեռք բերել Բուլղարիայի ֆուտբոլի միության գրասենյակում` Սոֆիա, 26 Ցար Իվան Ասեն II, 1124:
ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին և 11-ին տոմսերը կարելի է ձեռք բերել ժամը 9:30-ից 17:00-ը:
Սա եւս մեկ հնարավորություն է, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները միասնական երկրպագեն իրենց սիրելի թիմին: