Սեպտեմբերի 6-ի տվյալով՝ ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսները գերազանցել են վերջին մի քանի տարվա առավելագույն ցուցանիշը: Այսպես. S&P 500 ինդեսքը բարձրացել է 2,04 տոկոսով՝ մինչև 1432 կետ, ինչը դարձել է լավագույն ցուցանիշը 2007-ից ի վեր:
Dow Jones-ը բարձրացել է 1,87 տոկոսով՝ մինչև 13292 կետ, իսկ Nasdaq-ն աճել է 2,17 տոկոսով՝ մինչև 3135,81 կետ:
Ամերիկյան գրեթե բոլոր բաժնետոմսերը թանկացել են ՝ General Electric-ի բաժնետոմսերն աճել են 3,2 տոկոսով, Caterpillar-ինը՝ 2,5 տոկոսով, Intel-ինը՝ 2,9 տոկոսով:
Աշխարհի ամենաթանկ ընկերության՝ Apple-ի արժեթղթերը բարձրացել են 0,9 տոկոսով:
Ամերիկյան ինդեքսները աճել են Եվրոպայի հակաճգնաժամային նորությունների ֆոնին: