«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը, ով ներկայումս գլխավորում է Սաուդյան Արաբիայի հավաքականը, իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի և «արքայական ակումբ»-ի ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուի մասին: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
Հոլանդացի մասնագետը չի ցանկացել համեմատել պորտուգալացուն արգենտինացու հետ:
«Իմ կողմից ազնիվ չի լինի համեմատել այս երկու ֆուտբոլիստներին, քանի որ Ռոնալդուի հետ չեմ աշխատել: Լավ եմ ճանաչում միայն Մեսսիին: Նրան ես լավագույնն եմ համարում բոլոր այն ֆուտբոլիստներից, ում մարզել եմ: Եվ դա չի նշանակում, որ ես չեմ հարգում Ռոնալդուին»,- նշել է Ռայկարդը:









































