Բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել Mercedes-ի կազմում՝ փոխարինելով Միխայել Շումախերին.
«Կարծում եմ՝ Հեմիլթոնն արդեն անձնական պայմանագիր է կնքել Mercedes-ի հետ և շուտով պաշտոնական պայմանագիր կստորագրի:
McLaren-ը նրան տեղեկացրել է, որ այլևս չի կարող նրան 15 մլն եվրո տարեկան աշխատավարձ վճարել»,- Jordan-ի նախկին սեփականատեր Էդի Ջորդանի խոսքերը մեջբերում է Eurosport-ը:









































