ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը իսպանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ 2018 թվականի Աշխարհի խաղերի վերաբերյալ ոչ մի անհանգստություն չունի:
Հիշեցնենք, որ այդ մրցաշարը տեղի է ունենալու Ռուսաստանում:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանց մոտ միշտ էլ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է եղել՝ սկսած հենց ամենասկզբից: Մոտակա օրերս հայտնի կդառնան նաև այն քաղաքների անունները, որտեղ կանցկացվեն խաղերը: Չնայած դեռ վեց տարի կա մինչ այդ խաղերի մեկնարկը»,- ասել է Բլատերը:
Խոսելով 2014 թվականի Աշխարհի առաջնության մասին՝ Բլատերն ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ է կազմակերպչական աշխատանքներից՝ նշելով նաև, որ իրոք կան բաներ, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել:





































