Football Italia-ն տեղեկացնում է, որ Իտալիայի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին վերականգնվել է ոտնաթաթի վնասվածք ստանալուց հետո. վնասվածքն ստացել էր Իտալիայի առաջնության շրջանակներում կայացած «Ինտեր»-ի հետ խաղում (3:1):
Դե Ռոսին խմբի հետ մասնակցել է Իտալիայի հավաքականի ընդհանուր մարզմանը:
Այսպիսով, կիսապաշտպանը կարող է մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 7-ին կայանալիք Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպմանը:









































