Irib News-ի փոխանցմամբ՝ չնայած Իրանի հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին, վերջին 5 ամիսներին Իրանն ապրանքաշրջանառություն է ունեցել աշխարհի 173 երկրի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի գլխավոր մաքսային վարչության ղեկավար Աբբաս Մեմարնեժադը:
Վերջինիս խոսքերով՝ այդ ժամանակահատվածում ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 4.5 միլիոն տոննա. «Տվյալ ցուցանիշը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Վերջին 7 տարիներին Իրանի ու Չմիավորման շարժման երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 230 միլիարդ դոլար: Իրանական արտահանումը դեպի այդ երկրներ կազմել է 87 միլիարդ դոլար»:










































