Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կանխատեսումների համաձայն, 2015 թվականին գազի արդյունահանումն Ադրբեջանում հասնելու է 20 միլիարդ խորանարդ մետրի: Այս մասին Բաքվում մեկնարկած «Նավթագազային արդյունահանման մեջ նոր տեխնոլոգիաներ» խորագրով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ 2025 թվականին գազի արդյունահանումն Ադրբեջանում կազմելու է 40 միլիարդ խորանարդ մետր: Աբդուլաևը խոսել է նաև SOCAR-ի հետագա պլաններից՝ մանրամասնելով, որ 2013 թվականին նավաշինական նոր գործարանը ջուրը կիջեցնի իր առաջին նավը, իսկ 2014 թվականին կավարտվի հորատման նոր լողացող սարքավորման արտադրությունը:










































