ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը պետք է արժանանա իսպանացի ֆուտբոլիստ:
«Իսպանացի ֆուտբոլիստները հիացնում են ինձ: Կարծում եմ` այն բանից հետո , ինչին մենք ականատես եղանք «Եվրո-2012»-ի ընթացքում, «Ոսկե գնդակ»-ին անպայման պետք է արժանանա իսպանացի ֆուտբոլիստ:
Բացի այդ՝ իսպանացի ֆուտբոլիստները շատ դաստիարակված մարդիկ են: Սակայն մենք չենք կարող ազդեցություն ունենալ ընտրությունների ընթացքի վրա»,- հայտարարել է Բլատերը:









































