Marca-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Աթլետիկո»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի առաջատար Ռադամել Ֆալկաոն Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Կոլումբիացին խաղացողներից մեկն է, ում շահերը ներկայացնում է Ժորժե Մենդեշը, ով աշխատում է նաև Քրիշտիանու Ռոնալդուի և Ժոզե Մոուրինյոյի հետ:
Այդ տրանսֆերի ձեռք բերումը մեծ օգուտ կտա նաև Ֆլորենտինո Պերեսին՝ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ: Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 50 մլն եվրո:







































