Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյուն մերժել է թուրքական «Գալաթասարայ»-ի առաջարկը:
Թուրքական կողմը Կարվալյուին առաջարկել է տեղափոխվել իրենց ակումբ, սակայն պորտուգալացի պաշտպանը հրաժարվել է:
Հատկանշական է, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ այս մրցաշրջանում Կարվալյուն չի մտնում իր ծրագրերի մեջ: Ավելին՝ Մոուրինյոն ասել էր, որ Կարվալյուն, եթե ցանկանում է խաղալ, ապա պետք է լքի «Ռեալ»-ը:
Կարվալյուի՝ այլ ակումբ տեղափոխությանը խանգարում է ֆուտբոլիստի շատ բարձր աշխատավարձը: Դժվար թե որևէ ակումբ պատրաստ լինի պաշտպանին վճարել այնքան, որքան նա ստանում է «Ռեալ»-ում:







































