Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային:
7 տուրերից հետո մեր հավաքականը վաստակել է 11 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր են վաստակել ևս 8 հավաքականներ: Միանձնյա առաջատարը Ռուսաստանի ընտրանին է՝ 13 միավորով:
8-րդ տուրում Հայաստանի հավաքականն իր ուժերն է չափելու Ուզբեկստանի ընտրանու հետ:
Առաջինն իր պարտիան ավարտել է Վլադիմիր Հակոբյանը, ով սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Մարատ Ջումաևի նկատմամբ:
Այսպիսով` Հայաստան – Ուզբեկստան մրցավեճում հաշիվը դարձավ 1:0:










































