Իտալացի 37-ամյա հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն իր ելույթները կշարունակի Ավստրալիայում: Հարձակվողը «Սիդնեյ»-ի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել:
Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ից հեռանալուց հետո Դել Պիերոն ազատ գործակալի կարգավիճակ էր ստացել:
Լեգենդար իտալացու ծառայություններով հետաքրքրվում էին «Սելթիկ»-ը, «Լիվերպուլ»-ը, «Օլիմպիակոս»-ը և MLS-ի մի շարք ակումբներ:










































