Ազգային ժողովում տեղեկություններ են շրջանառվում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մոտ օրերս կուսակցության նեղ շրջանակում հայտարարել է, որ մտադիր է նախագահական ընտրությունների առաջադրվել և հաղթել: Ծառուկյանը մտադիր է հաղթելուց հետո վարչապետ նշանակել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և իշխանությունը թողնել նրան: Այս տեղեկությունը ճշտելու համար «Առաջին լրատվական»-ը մենաբանություն խնդրեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: Նա այդ տեղեկությունը համարեց կենցաղային մակարդակի խոսակցություն:
«Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, մենք դրա մասին կխոսենք այն ժամանակ, երբ նպատակահարմար գտնենք: Բայց դա չի նշանակում, որ այդ հարցը քննարկվել է, և դա չի նշանակում, որ այդ հարցը չի քննարկվել»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:










































