Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հայտնի հայտարարություններից հետո եվրոպական որոշ ակումբներ հետաքրքրված են նրա իրավունքների ձեռքբերմամբ:
Այդ ակումբների թվում է «Մանչեսթեր Սիթի»-ն: Անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 120 մլն եվրո առաջարկել տաղանդավոր պորտուգալացու տրանսֆերի դիմաց: Ավելի վաղ «արքայական ակումբ»-ը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից 96 մլն-ով է գնել Ռոնալդուի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Քրիշտիանուն հերքել է այն վարկածը, թե իր խոսքերը կապված են ֆինանսական հարցերի հետ:










































