Apple ընկերության նոր սմարթֆոնը, ենթադրաբար, կներկայացվի սեպտեմբերի 12-ին: Հենց այդ ամսաթիվն է նշվում հրավիրատոմսերում, որոնք ընկերությունն ուղարկել է լրագրողներին: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Պահպանելով լարվածությունը` Apple-ը չի բացահայտում կայանալիք հանդիպման մանրամասները, սակայն հրավիրատոմսի տեքստում հուշում է` «Այն արդեն գրեթե այստեղ է»: Գրությունը ուղեկցվում է 12 թվով, որը ստվեր է գցում 5-ի տեսքով: Այս կերպ հավանական է, որ ընկերությունն ակնարկում է նոր սմարթֆոնի ներկայացումը, որը կստանա iPhone 5 անվանումը:
Ըստ լուրերի` iPhone 5-ի էկրանն ավելի մեծ է, քան նրա նախորդինը: Վերլուծաբանները կարծում են, որ այն վաճառքի ռեկորդ կսահմանի:










































