Ավստրալիայում երկու տարեկան երեխան կենդանաբանական այգին հսկող է նշանակվել: Գազանանոցի տեր Չարլի Փարքերի որդին երկրի ամենափոքր քաղաքացին է, ով կարողանում է գլուխ հանել վտանգավոր վայրի գազաններից:
Տղայի հայրը պատմել է, որ նա Ballarat Wildlife Park գազանանոցի գազանների հետ շփվելով է մեծացել: Հայրը մի քանի տարի առաջ է բացել վայրի գազանների սեփական այգին:
Տղայի հարազատները վկայում են, որ Չարլին բառացիորեն դեռ բարուրում է սկսել շփվել գազանների հետ և ընդհանրապես չի վախեցել նույնիսկ մեծահասակներին վնասելու ունակ գազաններից:
Երեխայի մայրն ասում է, որ նա իր հոր կրկնօրինակն է:
Համենայն դեպս, մասնագետները վստահ են, որ հայրը տղային մեծ վտանգի է ենթարկում, և նրա վաղ հետաքրքրությունը կարող է անսպասելի հետևանքներ ունենալ:









































