«Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը իր առջև նպատակ է դրել ավելի շատ գոլեր հեղինակել իր ակումբի կազմում, քան խփել է «Լիվերպուլ»-ում անցկացրած իր լավագույն մրցաշրջանում:
«Սթեմֆորդ Բրիջ»-ում անհաջող մեկնարկից հետո իսպանացին լավ խաղ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում: Ներկա պահին իր ակտիվում նա ունի 3 գոլ և 5 արդյունավետ փոխանցում: Հարձակվողը հայտարարել է, որ ցանկանում է գերազանցել իր անձնական ռեկորդը, որը սահմանել է «Լիվերպուլ»-ում հանդես գալու իր մեկնարկային տարում. այդ ժամանակ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնն աչքի է ընկել 33 անգամ:
«Այժմ ես նոր նպատակներ եմ փնտրում ինձ համար: Հուսով եմ` կկարողանամ ավելի շատ գոլեր հեղինակել, քան «Լիվերպուլ»-ում անցկացրած իմ լավագույն տարում:
Վստահ եմ, որ իմ թիմը կօգնի ինձ այդ հարցում: Եթե ամեն ինչ ստացվի, ապա ընթացիկ մրցաշրջանը կարող է հրաշալի դառնալ»,- Տորեսին մեջբերում է Chelsea Magazine-ը:











































