Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հակառակորդը Չինաստանի ընտրանին է: 6 տուրերից հետո մեր ազգային թիմը վաստակել է 11 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է երկրորդ տեղը: Չինաստանի հավաքականը 4-րդն է՝ 10 միավորով:
Սերգեյ Մովսեսյանը երկրորդ խաղատախտակի վրա սպիտակ խաղաքարերով զիջեց Յուե Ուանգին: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:
Չինաստան – Հայաստան՝ 2.5:1.5:
Հաո Ուանգ – Լևոն Արոնյան՝ 0.5:0.5,
Յուե Ուանգ – Սերգեյ Մովսեսյան՝ 1:0,
Լիրեն Դինգ – Վլադիմիր Հակոբյան՝ 0.5:0.5,
Հիանգժի Բու – Գաբրիել Սարգսյան՝ 0.5:0.5:










































