Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հակառակորդը Չինաստանի ընտրանին է: 6 տուրերից հետո մեր ազգային թիմը վաստակել է 11 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է երկրորդ տեղը: Չինաստանի հավաքականը 4-րդն է՝ 10 միավորով:
Պայքարն ավարտվեց նաև 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա: Վլադիմիր Հակոբյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Լիրեն Դինգի հետ (պարտիան ավարտվեց 31-րդ քայլում): Գաբրիել Սարգսյանի միավորը կիսեց Հիանգժի Բուի հետ:
Չինաստան Հայաստան մրցավեճում հաշիվը հավասար է՝ 1.5:1.5: