Իտալիայի դատարանը «Ինտեր Տելեկոմ» և «Տելեկոմ Իտալիա» կապի օպերատորներին պարտավորեցրել է 1 մլն եվրո փոխհատուցում վճարել Քրիստիան Վիերիին` նրան լրտեսելու պատճառով:
«Ինտեր»-ի և Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի հեռախոսային զրույցները ձայնալսվել են` ժամանակին դառնալով Վիերիի հանդեպ հետաքննության վարման պատճառ: Սակայն դատարանը անմեղ է ճանաչել ֆուտբոլիստին պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով, իսկ կապի օպերատորներին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել:










































