Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հակառակորդը Չինաստանի ընտրանին է: 6 տուրերից հետո մեր ազգային թիմը վաստակել է 11 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է երկրորդ տեղը: Չինաստանի հավաքականը 4-րդն է՝ 10 միավորով:
Չինաստան – Հայաստան մրցավեճի զույգերն են՝
Հաո Ուանգ – Լևոն Արոնյան
Յուե Ուանգ – Սերգեյ Մովսեսյան
Լիրեն Դինգ – Վլադիմիր Հակոբյան
Հիանգժի Բու – Գաբրիել Սարգսյան