«Դեռևս 2005 թվականին Մարտունուց ընտրված Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, կանխատեսելով այսօրվա Հայաստանի վիճակն ու ծնելիության մակարդակի օրեցօր անկումը, Աժ-ում մի նախագծով էր հանդես եկել`առաջարկելով խրախուսել բազմակնությունն ու արտաամուսնական կապերից ծնված երեխաների գոյությունը: Հակոբյանը Աժ ամբիոնից հայտարարել էր, որ նման կերպով Հայաստանի Հանրապետությունը իր գենոֆոնդով հետ չի «ընկնի» Ադրբեջանից»,- գրոմ է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Նախագիծը կյանքի չկոչվեց, ինչի արդյունքում 2011թ. համեմատ 2012-ին Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 812-ով: «Ժողովուրդ»-ը փորձեց Հակոբ Հակոբյանից պարզել արդյո՞ք պատրաստվում է պատգամավորը այդ նախագիծը կրկին խորհրդարան բերել` հաշվի առնելով խնդրի հրատապությունը: Հակոբյանը, սակայն, հրաժարվեց իր նախագծից`ասելով թե ինքը երբևիցե նման առաջարկով հանդես չի եկել: «Պետք է հայ կանայք շատ երեխա բերեն»,- այսօր էլ նման դեղատոմս է առաջարկում Աժ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:








































