Վաղը ՀՀ Աժ-ն արտահերթ նիստ կգումարի` Ռամիլ ՍաՖարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու խնդրի շուրշ ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով: Համապատասխան որոշումը կայացվել է երեկ` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որից հետո սկսվել է արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաքը. դրա համար անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Աժ-ն նախատեսում է հանդես գալ հայտարարությամբ: Հովիկ Աբրահամյանը պետք է հրապարակի նաև ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել է «Հարսնաքար» համալիրում ռազմաբժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո: Եթե Հայրապետյանը ետ չվերցնի, ապա սեպտեմբերի 21-ին դիմումը կհամարվի ընդունված:









































