Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կական դեռևս շանս կունենա՝ ապացուցելու, որ կարող է խաղալ «Ռեալ»-ում:
«Նա, ինչպես բոլորը, բեռ չէ «Ռեալ»-ի համար: «Գրանադա»-ի հետ խաղում մենք ճիշտ ուղղությամբ ընթացանք: Դաշտում էին Մոդրիչը, Բենզեման ու Կալյեխոնը: Ցանկանում էինք հանգստանալու հնարավորություն տալ նրանց, ովքեր խաղացել էին «Բարսելոնա»-ի դեմ խաղում: Խաղում էին երեք ֆուտբոլիստներ, որոնք հիմնական կազմից դուրս են: Կարող եմ ասել, որ Կակայի ժամանակն էլ կգա»,- ասել է Մոուրինյոն:









































