«Ռեալ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Գրանադա»-ի հետ կայացած խաղի վերաբերյալ:
«Այսօր ինձ դուր եկավ Մոդրիչի ցուցադրած խաղը: Նա դեռևս չունի այն ֆիզիկական մարզավիճակը, որն անհրաժեշտ է նոր դիրքում խաղալու համար: Նրան ժամանակ է անհրաժեշտ: Մոդրիչը լավ խաղաց «Բարսելոնա»-ի հետ խաղում:
Ինչ վերաբերում է Էսյենին, ապա նրա տեղափոխությունը «Ռեալ» ֆանտաստիկ տրանսֆերային քայլ էր: Նա «Ռեալ» է տեղափոխվել թիմին օգնելու հույսով: Կական ևս կարող է օգնել «Ռեալ»-ին, նա նույնպես հնարավորություն կստանա»,- հայտարարել է մասնագետը:






































