«Ուրախ եմ, որ 2 գոլ եմ հեղինակել, բայց թիմի արդյունքներն ավելի կարևոր են: «Գրանադա»-ի հետ կայացած խաղում մենք փորձում էինք առաջին հաղթանակը տանել Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում, և դա մեզ հաջողվեց: Առաջնությունը նոր է մեկնարկում մեզ համար:
Ազդրիս հետ կապված խնդիրներ չունեմ: Հուսով եմ, որ կկարողանամ վերականգնվել առաջիկա օրերի ընթացքում և մասնակցել Պորտուգալիայի ընտրանու հանդիպումներին:
Այս ամենն ինձ տխրեցնում է: Դա է միակ պատճառը, որ չեմ տոնում խփածս գոլերը»,- հայտարարել է ֆուտբոլիստը:






































